Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան հայկական:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:
«Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել:
Իմ անմիջական պատասխանատվության ներքո այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում», – մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը: