fbpx
Հասարակություն

Ավարտվել են Երևանի մետրոպոլիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ ավարտվել են մետրոպոլիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։

«Հարգելի՛ գործընկերներ,

Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկությունների, հայտնում ենք, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները»,- հայտնել է Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մետրոպոլիտենի կայարանների ցուցանակները թարմացվում են:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ