fbpx
Հասարակություն

Տարոն Աճեմօղլուին շնորհվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում

ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Այս մասին տեղեկացնում է rusarminfo-ն: Ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Աճեմօղլուն արժանացել է ինստիտուտի բարձրագույն կոչմանը՝ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»:

Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: Վերջին 15 տարվա ընթացքում Աճեմօղլուն գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Մի քանի տարի շարունակ Աճեմօղլուն դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ