Հասարակություն

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն. դրամ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն ՀՀ դրամ է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնովիրուսով վարակված Հայաստանի քաղաքացիները:

Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, մնացած մասը՝ հիվանդանոցի՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։

Հիշեցնենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում ևս օժանդակել է կորոնավիրուսի դեմ պայքարին:

Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ), ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանին ապահովել է որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով: Նմանատիպ օժանդակություն նախատեսվում է ցուցաբերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ