fbpx
Հասարակություն

13:10 12/7/2019

Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 22:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 342 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Մ.Ա.) և «ՎԱԶ-2199» (վարորդ՝ Դ.Հ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևոր Լ.Հ.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վերեվ