fbpx
Աշխարհ
22:00 29/06/2019

Տասնյակ միգրանտների փրկած կապիտանը ձերբակալվել է Իտալիայում

Sea-Watch 3 նավի կապիտան Քարոլա Ռաքեթեին, որը տասնյակ աֆրիկացի միգրանտների է փրկել Լիբիայի ափերին, ձերբակալել են Իտալիայում։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Չնայած Իտալիայի իշխանությունների արգելիքն՝ նավը ուրբաթ գիշեր մտել է նավահանգիստ։ Հայտնի է, որ Իտալիայի ՆԳՆ ղեկավար Մաթեո Սալվինին կոշտ դիրքորոշում է որդեգրել ծովում միգրանտների փրկության հարցում։

Ցանցում հայտնվել են 31-ամյա գերմանուհու լուսանկարները, որին տանում է ոստիկանությունը ձեռնաշղթաներով։

Կապիտանին ձերբակալել են «ռազմանավին դիմադրություն ցուցաբերելու» պատճառով։

Քարոլա Ռաքեթեի նավը հուլիսի 12-ին փրկել էր 53 միգրանտի Լիբիայի ափերին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ