fbpx
Հասարակություն

Տաթև-Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է․ Գնել Սանոսյան

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշել է, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։

Նախարարի խոսքով՝ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ