fbpx
Կառավարություն

Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Բելգիա

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը գործուղվել է Բելգիայի Թագավորություն։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպական հանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նախանիստին մասնակցելու նպատակով:

2. Տաթևիկ Ռևազյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող «9004. Աջակցություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովմանը» ծրագրի «11001. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – գրված է համապատասխամն որոշման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ