fbpx
Երևան

Թատրոնի ղեկավարը պարզաբանում է՝ թատրոնի մաքուր չպահվելու պատճառը

Այսօր երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց տարածքի կեղտոտ լինելու պատճառով հանդիսավոր միջոցառում անցկացնել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու թատրոնի ղեկավար Արման Նավասարդյանի միջև զրույց սկսվեց, թե ով է մեղավոր այս վիճակի վերաբերյալ։

Թատրոնի ղեկավարն ասաց, որ մեղավորներ չի ուզում փնտրել, որովհետև բոլորն են մեղավոր։ Մարությանն պատասխանեց, որ ամեն շաբաթ-կիրակի ինքն ընտանիքի հետ մաքրում է իր տան հարակից տարածքը, թեև կարող էր աղբահանությամբ զբաղվող ընկերությանը զանգել։

Նավասարդյանն ավելի ուշ լրագրողներին բացատրեց, որ իրենք՝ թատրոնի անձնակազմը, առայժմ որևէ կապ չունեն շինության հետ, քանի որ քանի դեռ շենքը չի կառուցվել, այն դեռ թատրոնինը չէ։ Թատրոնի ղեկավարին հարցրին՝ այդ դեպքում գոնե այսօր ինչո՞ւ թատրոնի աշխատողները վարչապետի հետ չեն մասնակցում մաքրությանը։

Նավասարդյանն ասաց, որ չեն հրաժարվում, մասնակցում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ