fbpx
Հասարակություն

Տավուշի հրետակոծությունների մասին տեղեկությունները ներկայացվել են ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները։

Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ:

«Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։

Ուշադրություն է հրավիրվել նաև Պաշտպանի միջազգային զեկույցների վրա։ Դրանք կուղարկվեն նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1451451828375610?__xts__[0]=68.ARCkFqwk6Jci2DL-wB2SSCMedK3BJT0mroREdQWPpmfzvPnQu5lZ634WX-N3zwZzYM1iaL6AWYdHZ6IDeZkq0l0nXFqZii19TrjZ8gA3fV806BsrFxzEHeAPTnKOMmVENKWykDjzGAL7o9iIEXT8ZXV27LB2z6MLTIwpPlrXQdhLoZs-YVcbIKP5PYPx4n1l6C3-4ylVAHtlYfKcYj1HBEoSb82XjfD7oZQh-qYCJRZQeoI0MprLyS33NCoWVlGTNDZwgoeEG0b-7WNgkiyPdjwdcrgbW4e2seI7fySbpm1ozzQ7-Eb_7-XCg9wOy8HIaapICsTbvWf7ZbkCABQe2nn3VA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ