fbpx
Հասարակություն

Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալ

Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Չոբանյանը հետմահու պարգևատրել է 15 զինծառայողի:

«Դաժան պատերազմի և պարտության մեջ մեր արժանապատվությունը պահելու համար մենք երախտապարտ ենք մեր հերոս տղաներին և աղջիկներին: Այդ արժանապատվությունը շատ կարևոր է, որպեսզի մենք ոտքի կանգնենք»,- Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է
հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նրանք հետմահու պարգևատրվել են:

Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին` նշելով, որ հայրենիքին կյանքը նվիրած տղաների սխրանքն անգնահատելի է:

«Մեր երախտիքը, մեր խորին խոնարհումը մեր զավակներին, իրենց ընտանիքի անդամներին: Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ: Այսօր ես պատիվ ունեմ ուղղակի շատ փոքր վերաբերմունքով և պետական շնորհով անդրադառնալու մեր տղաներին և փոխանցելու ձեզ իրենց պարգևները:
Իմ խոնարհումը և երախտիքը բոլոր մեր զոհերին, իրենց գործը հավերժ է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ