fbpx
Սպորտ

Տավուշի մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները վերապատրաստվում են

Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այսօր մեկնարկեց «Շախմատ» գիտազոտական ինստիտուտի շախմատի ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը, որին մասնակցում են մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները։

Դասընթացն անցկացնում են ինստիտուտի գիտաշխատող Սամվել Միսակյանը և հոգեբան-դասախոս Թամարա Սարգսյանը։

Ուսուցիչներին ներկայացվում են դասարանների կազմակերպման, կառավարման և կրտսեր դպրոցականների ուսուցման հոգեբանական հնարներն ու տեխնոլոգիաները։

Ըստ օրակարգի՝ այսօր գիտահետազոտական ինստիտուտի անդամները կներկայացնեն 4-րդ դասարանի շախմատի դասագրքի ծրագրային փոփոխությունները և ուսուցիչների հետ կիրականացնեն դասավանդման աշխատանքային կանոնների մշակում։

Դասընթացի երկրորդ օրը կլինի շախմատային դասերի պլանավորում՝ կներկայացվեն շախմատի դասավանդման հնարներն ու մեթոդները, ուսուցիչները կլուծեն շախմատային խնդիրներ, կանցկացվի քննարկում։

Երրորդ օրը կկազմակերպվի փորձի փոխանակում խմբային տարբեր աշխատանքների միջոցով։ Դասընթացի ավարտին ուսուցիչները քննություն կհանձնեն և կլիցենզավորվեն՝ իրենց ցույց տված արդյունքներին համապատասխան ժամկետներով։

Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ