ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է:
Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:
Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:
https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/771397433611458