fbpx
Մարզեր

03:30 2/7/2019

Տավուշի մարզպետարանը հրավիրում է մրցույթի

ՀՀ Տավուշի մարզպետարանը «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է վարդավառի տոնին նվիրված «Վարդավառ» խորագրով մշակութային միջոցառման մրցույթ:

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ս/թ հուլիսի 28-ին: Այն նպատակ ունի վերականգնելու ազգային տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու սովորույթները և ավանդույթները: Մրցույթին կարող են մասնակցել մշակութային գործունեության իրավունք ունեցող ՀԿ-ները: Ծրագրի արժեքը 1 080 100 դրամ է:

Մրցույթին մասնակցելու դիմումը, ծրագիրը և նախահաշիվը ներկայացնել մարզպետարան առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով, հասցե՝ tavush@mta.gov.am, tavush.krtutyun@mta.gov.am, հեռ.՝ /077/ 77-63-68:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2019 թ. հուլիսի 15-ը ներառյալ:

*Ծանոթություն – Ծրագրի նախնական նկարագրով նախատեսվել է, որ միջոցառման ընթացքում մարզի տարածաշրջանները հանդես կգան տաղավարներով և առանձին սեղաններով, հյուրերին ներկայացնելով կոլորիտային ճաշատեսակներ, կհնչեն տոնական երգեր, ելույթներով հանդես կգան պարի խմբեր` ազգային պարերի կատարումներով, կլինեն թատերականացված տեսարաններ և այլն: Տոնը կանցկացվի Հաղարծին վանքային համալիրի տարածքում:

Մրցույթին ներկայացված ծրագիրը կարող է տարբերվել նախնական ծրագրից:

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ