fbpx
Զինված Ուժեր
12:40 13/09/2019

Տավուշի մարզում անասնագոմում հայտնաբերված զինծառայողը ինքնասպան է եղել

Սեպտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի:

Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 12:00-ը, դին եղել է կախված վիճակում:

Ինքնասպանությունը կատարվել է պարանի միջոցով, դիակի վրա նախնական զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ shantnews.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ