fbpx
Կրթություն

Տավուշի տարածաշրջանային քոլեջում ներդրվել է նոր մասնագիտություն

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը, Իջևանի գինու, կոնյակի և Բերդավանի գինու գործարանները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր՝ նոր մասնագիտության` գինեգործություն և հյութերի արտադրության, ներդրման վերաբերյալ: Գինեգործության ոլորտի արդի պահանջներին համապատասխան՝ կողմերը սոցիալական գործընկերության շրջանակում կպատրաստեն միջին օղակի մասնագետներ, ինչպես նաև կիրականացնեն վերապատրաստումներ:

Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով քոլեջում կահավորվել է ժամանակակից պահանջներին համապատասխան գինեգործության լաբորատորիա, որի գույքը հատկացրել է «Անուշավան Աբրահամյան» հիմնադրամը:

Հուշագրերի ստորագրմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզի փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը, ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, գործատուներ, ուսանողներ և այլ շահառուներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ