fbpx
Զինված Ուժեր
22:26 18/11/2019

Տավուշում ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրա ոտքն անդամահատել են»,-ասել է խոսնակը՝ հավելելով, որ առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող Լ. Չոբանյանը:

Նշենք, որ երեկ ականի պայթյունի հետևանքով Արցախում վիրավորվել է Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ Ա. Սադյանը: Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում․ նա Ստեփանակերտի հոսպիտալում է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ