fbpx
Արցախ

Հովսեփավան համայնքում շարունակվում են թաղամասի կառուցապատման աշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նախատեսված առաջին թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Թաղամասում, որը ըստ նախագծի կունենա 92 բնակելի տուն, ներկայումս շարունակվում են ակտիվ շինաշխատանքներ ընթանալ։ Որոշ առանձնատներ արդեն տանիքապատվում են, իսկ մյուսներում դեռ ընթացքի մեջ են հիմքերի կառուցման և պատերի շարման աշխատանքները։ Առանձնատները կլինեն 2, 3, 4 և 5 սենյականոց։

Թաղամասի կառուցումն իրագործվում է բարեգործական միջոցներով։

Կառուցապատումը իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։

Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցվել մինչև հաջորդ տարեվերջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ