Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի Lover ալբոմը գլխավորել է Billboard 200-ը։ Ըստ kulturomania.ru –ի հաղորդմամբ, սա երգչուհու թվով 6-րդ ձայնասկավառակն է, որն առաջին տեղն է գրավում հիթ-շքերթում: Ալբոմի վաճառքը ռեկորդային է եղել թողարկումից հետո առաջին օրերին: Մինչև շնորհանդեսն արդեն պատվիրված է եղել 1,5 միլիոն օրինակ: Նշենք,որ մեկ շաբաթում վաճառվել է 867 հազար հատ:
«Ես միայն ցանկանում եմ շնորհակալություն ասել ձեզ իմ կյանքի լավագույն շաբաթներից մեկի համար»,- Twitter- ում իր երկրպագուներին գրել է Թեյլոր Սվիֆթը:
Նա նաև առաջին երգչուհին է, որի ձայնասկավառակները 4 անգամ գլխավորել են Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները 10 տարվա ընթացքում:
