fbpx
Հասարակություն

Թբիլիսի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության նախօրեին Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով:

Վրաստանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, որում մասնավորապես ասվում է.

«Այս պայքարում մենք կանգնած ենք ձեր կողքին: Համավարակը միասին կհաղթահարենք»:

Մայրաքաղաքի իշխանությունները Թբիլիսիի գլխավոր տեսարժան վայրերից մեկը լուսավորում են՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում տարբեր երկրների աջակցություն ցույց տալու համար: Թբիլիսիի հեռուստաաշտարակն արդեն լուսավորվել է Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Գերմանիայի և Ադրբեջանի դրոշների գույներով:

Այս մասին տեղեկանում ենք sputnik-georgia.ru-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ