fbpx
Աշխարհ

Թբիլիսիի ցույցերը կանցնեն այլ ձևաչափով

Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի առջև ընթացող ցույցերն այսօրվանից կանցկացվեն այլ ձևաչափով:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ այսուհետ հանրւթյանը խորհրդարանի հարակից տարածքից առցանց հաղորդումներ կառաջարկեն: Նախօրեին՝ բողոքի 32-րդ օրը, ելույթներին զուգահեռ տարածքում կազմակերպվել է նաև Flea Market, որտեղ ավելի քան 40 ստարտափ կազմակերպություններ ներկայացրել են իրենց արտադրանքը:

Ավելի վաղ նշվել էր, որ ստացած գումարի մի մասը կծառայի ցույցերի հետագա կազմակերպմանը։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ