fbpx
Աշխարհ

18:10 17/8/2019

Թբիլիսիի դատարանը մերժել է Ռուսթավի 2-ի հիմնադրի այրու հայցը

Թբիլիսիի քաղաքային դատարանը հրաժարվել է ընդունել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլիի այրու հայցը, ով պահանջում է իրեն փոխանցել հեռուստաալիքի բաժնետոմսերի 30%-ը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2»-ը՝ վկայակոչելով հեռուստատեսության գլխավոր տնօրեն Պաաթ Սալիյին:

«Իյա Կիցմարիշվիլի՝ բաժնետոմսերն իրեն փոխանցելու վերաբերյալ հայցը դատարանը մերժել է դեռևս 2009-ին: Դատարանի այս որոշումն օրինական է: Համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ չի կարելի նույն պահանջով երկրորդ անգամ դիմել դատարան»,- ասել է Սալիան:

Իյա Կիցմարիշվիլին օգոստոսի 12-ին հայց էր ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան: «Ռուսթավի-2» հեռուստաալիքը հիմնադրվել է Էրոսի Կիցմարիշվիլիի, Դավիդ Դվալիի և Ջարջի Ակիմիձեի հետ միասին՝ 1994-ին։

Վերեվ