fbpx
Աշխարհ

06:00 4/8/2019

Թբիլիսիի օդային տարածքը փակվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով

ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 բազմազգ զորավարժության պատճառով շաբաթ օրվանից Թբիլիսիի օդային տարածքում թռիչքների սահմանափակում կգործի: Այս մասին հայտնել է Վրաստանի Քաղավիացիոն գործակալությունը:

Օդային տարածքը փակվել է առավոտյան ժամը 9:30-11:30-ը: Քաղավիացիայի թռիչքները Թբիլիսիի օդային տարածքում կսահմանափակվեն նաև օգոստոսի 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին և 9-ին:

Նշվում է նաև, որ զորավարժությունները, որոնք մեկնարկել են հուլիսի 27-ից, կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ը:

Վերեվ