fbpx
Աշխարհ

Թբիլիսիում հացադուլավորներից երկուսը հոսպիտալացվել են

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիայի մասնակից հացադուլ հայտարարած քաղաքացիներից երկուսն իրենց վատ են զգացել:

Երկուսն էլ շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվել են: Հաղորդում է aliq.ge-ն: 

Հիշեցնենք՝ արդեն երկու օր է՝ մի քանի ուսանող հացադուլ է հայտարարել՝ Խորհրդարանի մոտ, նրանք ևս պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ուսանողներն ասել էին, որ հացադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ