fbpx
Աշխարհ

Թբիլիսիում կբացվի «կախովի» ռեստորան

Թբիլիսիում բացվում է ռեստորան, որից գոյություն ունի աշխարհի 70 երկրներում: Ռեստորանը կբացվի մայիսի 15-ին Կոջորիում`«Բյոլի» կենտրոնում:

Ռեստորանի բարձրությունը մոտ 50 մետր է: Սեղանն արդեն հնարավոր է ամրագրել: Մեկ անձի համար արժեքը 199-345 լարի է: Ռեստորանը միաժամանակ կարող է սպասարկել 22 մարդու:

Ռեստորանը միանգամայն անվտանգ է, սակայն հյուրերն ստիպված կլինեն հաշվի առնել մի քանի բան`նշված բարձրության վրա անհնար է օգտվել զուգարանից, արգելվում է նաև ծխելը:

Նշենք նաև, որ նմանատիպ առաջին ռեստորանը բացվել է Բելգիայում, 2006 թվականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ