fbpx
Աշխարհ

Թբիլիսիում սկսել է գործել էլեկտրամոբիլների վարձույթի ծառայություն

Թբիլիսիում սկսել է գործել, այսպես կոչված, Carsharing՝ մեքենաների վարձույթի ծառայություն, երբ մեկ րոպեում կարող եք քաղաքի ցանկացած վայրից էլեկտրոմոբիլ վարձակալել: Ծառայությունից կարելի է օգտվել սմարթֆոնի վրա տեղադրված բջջային հավելվածի օգնությամբ: Դրանց շնորհիվ հնարավոր կլինի պարզել հաճախորդի գտնվելու վայրի շրջակայքում ավտոմեքենաների առկայությունն ու դրանցից մեկի վարձակալումը: Բջջային հավելվածի շնորհիվ բանալիի անհրաժեշտություն չի լինի, այն կբացվի ավտոմատ կերպով:

«Մեքենայի վարձակալման ծառայությունն արդեն գործարկվել է: Քաղաքացիները կարող են արդեն օգտվել ծառայությունից: Մինչ այդ մենք փորձարկման ռեժիմում էինք: Ներկայումս ունենք 50 էլեկտրամոբիլ: Մենք սպասում ենք նոր մեքենաների ժամանմանը: Առաջին փուլում կունենանք մոտ 300 մեքենա, ընդհանուր առմամբ նախատեսում է գնել շուրջ 3000 էլեկտրոմոբիլ», – ասել է վարձույթով ավտոմեքենաներ տրամադրող Aicar ընկերության ղեկավար Գեորգի Խուրոձեն:

Նրա հայտարարությամբ՝ ծառայությունը գործում է ամբողջ Թբիլիսիում, հետագայում հնարավոր կլինի գործարկել հանրապետության ողջ տարածքում:

Ավտոմեքենաների վարձութային ծառայությունները հասանելի են ավելի քան 1000 քաղաքներում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ