fbpx
Աշխարհ

09:30 12/9/2019

Թբիլիսիում սննդի փառատոն կանցկացվի

Թբիլիսիի Օրբելիանի հրապարակում սեպտեմբերի 14-15-ը սննդի փառատոն կանցկացվի: «Համտեսիր Թբիլիսիի փողոցներում» խորագրի ներքո փառատոնին քաղաքացիները երկու օր կհյուրընկալվեն արագ սննդի հաստատությունների և խմիչքների ընկերությունների կողմից:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասում է, որ Վրաստանը միանում է արագ սննդի փառատոնների համաշխարհային ավանդույթներին: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Երկօրյա «Համտեսիր Թբիլիսիի փողոցներում» փառատոնը, որը կազմակերպվել է «Սթոլի» և տնտեսական զարգացման քաղաքային ծառայության կողմից, առաջին լայնածավալ միջոցառումն է:

Փառատոնի պաշտոնական էջն է՝ streetfood.ge

Վերեվ