fbpx
Ժամանց

19:50 19/8/2019

Թբիլիսիի մի քանի փողոցներ փակվել են Ֆորսաժ 9 ֆիլմի նկարահանումների համար

Թբիլիսիում և Ռուսթավիում մի շարք փողոցների երթևեկությունը կսահմանափակվի ամերիկյան «Ֆորսաժ 9» ֆիլմի դրվագների նկարահանումների համար։ Այս մասին հաղորդում է Georgia Online-ը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, շարժումը սահմանափակ կլինի օգոստոսի 18-ից 27-ը:

Ինչպես նշվում է, երթևեկությունը արգելափակվելու է Իոն Վաքելի փողոցից մինչև Վաժա Փշավելա նրբանցքը:

Հստակեցվում է, որ տրանսպորտային միջոցների համար այդ հատվածը փակ կլինի շուրջօրյա, իսկ հետիոտների համար՝ ժամը 21.00-ից մինչև 07.00-ն:

Միևնույն ժամանակ, սահմանափակումը չի վերաբերում շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատներին:

Վերեվ