fbpx
Աշխարհ

Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով

Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ ցուցարարներին ցրելու համար, գրում է BBC-ն։

ՆԳՆ-ում նշում են, որ ակցիան «բռնի բնույթ է կրել», ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, եղել են բռնության գործողություններ նախարարության աշխատակիցների նկատմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել։
Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանները ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։

Ակցիայի մասնակիցները փակել էին Ռուսթավելու պողոտան, նրանց ձեռքերին Վրաստանի և Եվրամիության դրոշներն են եղել:

Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ կան թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների շրջանում, նրանց թիվը, սակայն, չի նշվում։ Ըստ «Մթավարի» հեռուստաալիքի՝ ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարի:

Խորհրդարանի մոտ բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրինագիծը։

Այժմ, ըստ վրացական լրատվամիջոցների, խորհրդարանի միջանցքներում «աղմուկ ու լեզվակռիվ» է։ Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հանդիպում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ