fbpx
Գիտություն

Ծիր Կաթին գալակտիկայում նոր աստղ է հայտնվել

Ճապոնիայի ազգային աստղադիտարանի աշխատակիցները վարկած են առաջ քաշել, ըստ որի՝ Մեծ արջի համաստեղության աստղերից մեկն օտարածին է և ձևավորվել է այլ գալակտիկայում: Տեղեկացնում է space.com-ը:

Հետազոտողները կարծում են, որ J1124+4535 անունը կրող աստղը Ծիր Կաթին գալակտիկայի մաս է դարձել մեկ այլ գալակտիկայի հետ դրա բախման արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են աստղի քիմիական բաղադրությունը: Արդյունքում դրա մեջ մագնեզիումի շատ քիչ քանակություն և եվրոպիումի շատ բարձր քանակություն է հայտնաբերվել, ինչը հատկանշական չէ Ծիր Կաթինի աստղերի համար, այլ բնորոշ է գաճաճ գալակտիկաների աստղերին:

Այս բացահայտումը հիմք է տալիս ենթադրելու, որ միլիարդավոր տարիներ առաջ Ծիր Կաթինի և մեկ այլ գալակտիկայի միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում գալակտիկան ամբողջությամբ կլանվել է, իսկ J1124+4535 աստղը, հավանաբար, բախման մասին վկայող միակ փաստն է:

Հայտնի է, որ աստղը հայտնաբերվել է 2015թ.-ին, սակայն գիտնականները դրա կազմի մասին տեղեկություններ պարզել են միայն այժմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ