Թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը գտնվում են պատմական զարգացումների գործընթացում. Արման Բաբաջանյան

Հրապարակող՝

arman

Ամենադիտվածներ

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը գտնվում են իսկապես պատմական զարգացումների գործընթացում: Այդ պատմականության միջավայրում Հայաստանը ունի լրջագույն անելիքներ թե՛ ներքին կյանքի, թե՛ արտաքին քաղաքական վարքագծի տեսանկյունից: Դա նշանակում է նաև Հայաստանի հասարակական ինքնագիտակցության, մտածողության, մշակույթի էական վերանայումներ, քանի որ այդ ամենի ներկայիս որակը բացարձակապես չի համապատասխանում այն դերին ու առաքելությանը, որ, անկախ իր կամքից, ունի Հայաստանը ներկայիս ժամանակահատվածում: Ընդ որում, այդ հսկայական, մասշտաբային փոփոխությունները Հայաստանը պետք է կատարի շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև իրադարձությունները բավական դինամիկ են զարգանում:

Իր հերթին, պատմական ժամանակաշրջանը պահանջում է, որ քաղաքական համակարգը, քաղաքական և հասարակական էլիտաները կամ «էլիտաները» հասարակությանը բոլորովին այլ զգացումներ հաղորդեն, այլ տրամադրություն և տրամադրվածություն, որովհետև, առանց դրա, Հայաստանը չի կարողանալու հաղթահարել պատմական ժամանակաշրջանի մարտահրավերները և բաց է թողնելու պատմական հնարավորությունները:

https://www.facebook.com/babajanyana/posts/2817626008268108

Ամենաթարմ