Սպորտ
11:35 11/05/2020

Տեբասը հայտնել է` Լա լիգայի մրցաշրջանը վերսկսելու հավանական ժամկետի մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Նա հայտնել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է կառավարությունը մոտենում կարանտինի խնդրին:

«Հուսով եմ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ կարող են լինել վիրուսի նոր ալիքներ», – ասել է Տեբասը:

Տեբասի խոսքով, եթե մրցաշրջանի վերսկսումը տեղի ունենա հունիսի 12-ին, ապա առաջին և երկրորդ դիվիզիոնների մրցաշարերը կավարտվեն միաժամանակ՝ 35 օրվա ընթացքում:

Այս մասին հայտնում է AS-ը:

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ