fbpx
Հասարակություն

Տեղ գյուղում այրվել է 350 հակ անասնակեր

Հունվարի 27-ին, ժամը 10:17-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տեղ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է 350 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 14:29-ին:

Այրվել են 350 հակ անասնակեր և մոտ 30 քմ ծածկի փայտյա կառուցատարրերը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ