fbpx
Հասարակություն

Տեղաշարժի թերթիկները կհանվեն, կբացվեն սրճարանները․ սահմանափակումների նոր փաթեթը

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը խոսեց սահմանափակումների նոր փաթեթի մասին, որոնց կիրառվելու են մայիսի 4-ին։

«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել:

Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված», – ասաց Սիմոնյանը:

Նա նշել է, որ հանվում են գրեթե բոլոր սահմանափակումները, սակայն մնալու են սահմանափակումներ, որոնք վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին։ Վարոսյանի խոսքով՝ փակ են լինելու մոլերը և հանրախանութները, սակայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:

Վարոսյանը հավելեց, որ կգործեն նաև բացօթյա տարածք ունեցող ռեստորանները, սրճարաններն ու բարերը։ Կբացվեն նաև բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները, կթույլատրվի նաև արգելոցների գործունեությունը։

Ինչ վերաբերվում է սպորտային օբյեկտներին, ապա Վարոսյանը նշեց, որ դրանց գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար։ Կթույլատրվի նաև սպորտային ակումբների գործունեությունը։

Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները, նույնպես կկարողանան գործել մայիսի 4-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ