fbpx
Սպորտ

Տեղեկություն PES2020 Հայաստանի առաջնությանը մասնակցելու վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 27-ին` Cyberstars գեյմ-զոնում (Իսահակյան 18, Աբովյան 11/55), կմեկնարկի PRO EVOLUTION SOCCER (PES2020) համակարգչային խաղի` Հայաստանի պաշտոնական առաջին առաջնությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնության անցկացման բացառիկ իրավունքը ստացել է KONAMI ընկերության և UEFA-ի կողմից: Առաջնությունն անցկացվելու է դեկտեմբերի 27-ից 29-ը:

Հաշվի առնելով, որ հայտարարությունից բառացիորեն մեկ ժամ անց գրանցված մասնակիցների քանակը գերազանցեց մասնակիցների՝ նախապես սահմանված քանակը, ինչպես նաև մեծ հետաքրքրությունն ու բազմաթիվ հարցումները, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել PRO EVOLUTION SOCCER (PES2020) առաջնությանը, պետք է դեկտեմբերի 20-ին՝ սկսած 12:00-ից, մոտենան Cyberstars գեյմ-զոնի մասնաճյուղերից որևէ մեկը (Իսահակյան 18, Աբովյան 11/55)՝ իրենց մասնակցությունը հաստատելու համար։

Հիշեցնենք՝ առաջնության հաղթողներից ձևավորվելու է PES համակարգչային խաղի Հայաստանի հավաքականի կազմը (4 մասնակից), ովքեր հնարավորություն են ստանալու մասնակցել UEFA-ի և KONAMI-ի կողմից կազմակերպվող UEFA eEURO2020 մրցաշարին: UEFA eEURO2020 մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 9-ին և 10-ին՝ Լոնդոնում՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում: Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականի առաջին 3 մասնակիցները կլինեն այս մրցաշարում մրցանակային եռյակում տեղ գտած մասնակիցները, իսկ 4-րդ մասնակիցը կլինի 1/8 եզրափակիչ հասած մասնակիցների միջև կազմակերպած մինի մրցաշարի հաղթողը: Մասնակիցները կպարգևատրվեն նաև մրցաշարի գլխավոր գործընկեր UCOM ընկերության կողմից սահմանված այլ արժեքավոր նվերներով՝

1-ին հորիզոնական – Play Station 4 PRO խաղային համակարգիչ

2-րդ հորիզոնական – JBL ականջակալ

3-րդ հորիզոնական – Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ

Մրցանակային են նաև 4-8 հորիզոնականները:

Պայմաններ և կանոններ՝ http://bit.ly/34q5KIJ

Գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ