fbpx
Մշակույթ

Տեղի է ունենալու Գրանիշ-2021 մրցանակաբաշխությունը

«Գրանիշը» տարին կամփոփի գրական պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությամբ՝ «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Թարգմանություն» անվանակարգերում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Լավագույնները կորոշվեն՝ համաձայն «granish.org» էլեկտրոնային պարբերականում 2021 թվականի հրապարակումների: Հաղթողներին ընտրելու է «Գրանիշ»-ի խմբագրական խորհուրդը: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:

Ընթերցողները ևս իրենց մասնաբաժինը կունենան մրցանակաբաշխությունում. նույն անվանակարգերում հրապարակվելու են նաև ամենաընթերցված գրողների, թարգմանիչների, քննադատների անունները: Բոլոր անվանակարգերի հաղթողները կստանան համապատասխան հավաստագրեր, ինչպես նաև նվեր-գրքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Գրանիշ»-ը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է, որի նպատակն է հայ և հայերեն գրականության տարածումը, խոսքի ազատության և հեղինակային իրավունքի պաշտպանությունը, գրական շուկայի զարգացումը: Պարբերականը 2009 թվականին ստեղծել են մի խումբ երիտասարդ գրական գործիչներ:

«Գրանիշ»-ը շահույթ չհետապնդող նախագիծ է: Բազմաթիվ հեղինակներ ու թարգմանիչներ հարապարակման համար անհատույց պարբերականին են տրամադրում իրենց աշխատանքները, ինչը համատեղ ներդրում է հայաստանյան գրական կյանքում: Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հրապարակվող աշխատանքների համար «Գրանիշ»-ը հեղինակներին կարողանում է հոնորար վճարել», – ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ