fbpx
Մշակույթ

Տեղի կունենա «Թեք տեղ» թատերախմբի «Եվրիդիկե» ներկայացման հանձնում-առաջնախաղը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող մշակութային դրամաշնորհային ծրագրերի մրցույթի «Կինոարվեստի և թատերարվեստի ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում հաղթող ճանաչված «Թեք տեղ» թատերախմբի «Եվրիդիկե» ներկայացման հանձնում-առաջնախաղը տեղի կունենա ս. թ. հունիսի 30-ին, ժամը 16:00-ին (հասցե` Քաջազնունի 1, 2-րդ հարկ):

Հեղինակ՝ Սարա Րուլ, բեմադրիչ` Նանոր Պետրոսյան, բեմանկարիչ` Նելի Բարսեղյան, երաժշտությունը` Կայ Խաչատրյանի, պարերը՝` Հասմիկ Թանգյանի:

Դերերում` Գայանե Բալյան, Արա Սարգսյան, Հայկ Զորիկյան, Կարինե Սաֆարյան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ