fbpx
Իրավական

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով:

Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել՝ զանգահարելով 011513349 հեռախոսահամարով կամ ուղարկելով legcom@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. փետրվարի 21-ը` ժամը 18:00-ն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ