fbpx
Խորհրդարան

Տեղորոշելու օրինագծի փոխարեն կարելի էր ընդամենը հավելված գրել

Մի տեղ այսպիսի մեկնաբանություն կարդացի, ինձ թվում է հրաշալի է.

«Ընդամենը կարելի էր Հավելված գրել, որը կտեղորոշեր ու կպահպաներ մարդկանց շարժը, ժամանակը, վայրը կֆիքսեր և այդ տվյալների մշակման միջոցով կարվեր տվյալների մշակում՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով»:

Իրոք, դրանից հետո ոչ մեկ չէր մտածի, որ իրենց հետևում են հատուկ ծառայություններն առանց իրենց թույլտվության: Դա կարելի էր անել Թերթիկ կոչեցյալ հավելվածով: Մարդիկ, ովքեր կցանկանային՝ կունենային, և ես վստահ եմ, որ շատերին կամ մեծամասնությանը կարելի էր համոզել, որ տանից դուրս գալիս միացնեն, որովհետև դա կօգնի իրենց կանխարգելել իրենց իսկ հիվանդանալը:

Իհարկե, կգտնվեին մարդիկ, որոնք կհրաժարվեին այնպես, ինչպես որ կգտնվեն մարդիկ, որ ուղղակի հեռախոս չեն վերցնի իրենց հետ, կամ կմիացնեն թռիչքի ռեժիմ կամ կանջատեն քարտն ու հեռախոսը և այլ հնարամիտ ձևեր, որպեսզի հատուկ ծառայությունները չֆիքսեն իրենց տեղաշարժերը:

Բայց այդ պարագայում խնդիրը այլ կերպ կլուծվեր և այլ որակի, ոչ թե այնպես, ինչպես վարվեցին երեկ, ինչը ինձ իրավունք է վերապահում ասել՝ անհամարժեք է այսօրվա խորրդարանը այսօրվա, երեկվա ու վաղվա իրավիճակներին: Իրենք իրենց խոսում, իրենք իրենց ուրախանում, հպարտանում են՝ ցուցաբերելով ցածր արդյունավետություն: Հակադրվողներն էլ մի բարի պտուղը չեն, որ երբեմն էլ անբարոյական ձևով իրավիճակը լարում են:

Երեկվանից հետո, ասեմ ավելին, զավեշտ է, բայց ամբողջ խորհրդարանը պարտավոր է գնալ կարանտին, քանի որ կորոնավիրուսով կասկածվող՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներ են եղել քվեարկությանը:

Առողջություն բոլորիդ
ի խորոց սրտի

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3881113048567227

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ