Հասարակություն

Սանձազերծված պատերազմի հետևանքով արդեն 90 հազար արցախցիներ տեղահանվել են․ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Atlantic Council-ում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։

Նա նշել է, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը ու դրա հետևանքով արդեն 90 հազար արցախցիներ տեղահանվել են։

ԱԳ նախարարը հայտնել է, որ Արցախի բնակավայրերն ամեն օր հարձակման, հրթիռակոծման ու ռմբակոծման են ենթարկվում։ Նա ընդգծել է, որ հրթիռակոծվում են նաև հոսպիտալներ ու դպրոցներ։

Մնացականյանի խոսքով՝ մարդիկ ապրում են կրակի տակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ