Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք-Azat TV
Աշխարհ

Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել, եթե առաջիկայում էլ ռումբեր ընկնեն Իրանի տարածք

Այսօր Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը կարող է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։

«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», – հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին։

Ամիր Հաթամին շեշտել է, որ իրենց համար ցանկացած տիպի հարձակում անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, իրենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների։

Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ