fbpx
Աշխարհ

Տեխասում միմյանց են բախվել 100-ից ավել մեքենաներ․ կան զոհեր ու վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում․ միմյանց են բախվել 133 ավտոմեքենաներ։

Վթարի արդյունքում զոհվել է 6 մարդ, իսկ 65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Dallas Morning News-ը։

Ըստ աղբյուրի, որոշ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է ու նրանց կյանքին վտանգ է սպառնում։

Նշվում է, որ վթարի նախնական պատճառ է դիտարկվում մերկասառույցը, որն առաջացել էր անձրևից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ