fbpx
Էկո
23:20 24/12/2019

Տեխնիկա է ներկրվել՝ Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

««Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար:

Պետություն-մասնավոր համագործակցության այս ձևը ինձ դուր է գալիս, երբ մասնավոր ընկերությունները պատրաստ են կառավարության տեսլականը կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ինչը ենթադրում է ներդրումներ անել, նաև շահույթ ստանալ և, իհարկե, նաև հարկեր վճարել:

Սրանից շահում է շրջակա միջավայրը, սրանից շահում են այս միջավայրում ապրող մարդիկ, սրանից շահում է պետությունը, սրանից շահում է տնտեսությունը: Եվ ի դեպ, ոլորտը ազատ է մրցակցության համար. ցանկացած ոք կարող է ներդրումներ անել և շահույթներ ստանալ»:

«Մետեքսիմ» ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 24. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ