Աշխարհ
21:20 15/10/2021

Իտալիայում փակվել են Telegram-ալիքները

Իտալիայում սիցիլիական Կատանիա նահանգի դատախազությունը ցուցում Է տվել փակել Telegram մեսենջերի երկու ալիքները, որտեղ առաջարկվել Է կեղծ COVID-հավաստագրեր գնել: Այդ մասին հայտնել է SiciliaNews24 առցանց-հրատարակությունը:

Իրավապահները պարզել են, որ երկու ալիքները կեղծ green pass են առաջարկում 250 եվրո կրիպտոարժույթով: Արդյունքում Green Bypass 2.0 եւ Authentic Green Pass Sale անվանումը կրող ալիքները փակվել են:

Հայտնաբերել են երկու քաղաքացիների, նրանց տանն անցկացվել են խուզարկություններ, բռնագրավել են սմարթֆոններ և այլ Էլեկտրոնային սարքեր:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ