fbpx
Գիտություն

Telegram-ը գործարկել է վճարովի Premium բաժանորդագրություն՝ նոր հնարավորություններով

Telegram մեսենջերը գործարկել է վճարովի Premium բաժանորդագրություն, որի արժեքը կկազմի ամսական 449 ռուբլի, սակայն մեսենջերը կմնա անվճար։ Այս մասին ասվում է Telegram-ի պաշտոնական բլոգում։

«Այսօր մենք գործարկում ենք Telegram Premium-ը, բաժանորդագրություն, որով կարող եք աջակցել Telegram-ի հետագա զարգացմանը և օգտվել լրացուցիչ հնարավորություններից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բաժանորդագրվելուց հետո հավելվածի գրեթե բոլոր սահմանաչափերը կրկնապատկվում են, այսինքն՝ բաժանորդները կկարողանան վերբեռնել մինչև 4 ԳԲ ֆայլեր, ֆայլեր ներբեռնել առավելագույն արագությամբ, ուղարկել եզակի ստիկերներ և արձագանքներ, օգտագործել լրացուցիչ գործիքներ՝ չաթերը կառավարելու համար և ստանալ բազմաթիվ այլ օգուտները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ