fbpx
Իրավական

Տելեգրամի օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձ է արվել վերավաճառել ՀՀ-ում

Qnnchakan-komite-1024x563

Երկու երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը դատախազություն է ուղարկվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով քրեական գործի մանրամասները։

Նախաքննությամբ պարզվել է, որ երկու երիտասարդներ գումար վաստակելու նպատակով 2020թ. նոյեմբերից «Տելեգրամ» կայքի օգտատերերից գնել, պահել ու փոխադրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։

2021թ. հունվարի 29-ին ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներին։ Նրանց մոտ ու նրանց պատկանող ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել են 5 առանձին փաթեթներում փաթեթավորված 1.42 գրամ «A-PVP» տեսակի և թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված 23.86 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ