fbpx
ՏՏ

Telegram-ի օգտատերերը կկարողանան հեռացնել նամակագրությունը իրենց ու զրուցակիցների մոտ

Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես էլ զրուցակիցների մոտ՝ առանց վաղեմության ժամկետի:

Այս մասին մարտի 24-ին իր ալիքում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: «Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ: Նշանակություն չունի, թե ով և երբ է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք ամբողջությամբ դա վերահսկել: Դուք նույնիսկ կարող եք ջնջել երկու կողմի ամբողջ խոսակցությունը, եթե ցանկանաք»,-գրել է Պավել Դուրովը:

Ավելի վաղ կարելի էր հեռացնել միայն սեփական հաղորդագրությունները, որոնք ուղարկվել էին վերջին 48 ժամվա ընթացքում:

Դուրովը նաև նշել է, որ մշակողները նկատի են առել նոր գործառույթի հնարավոր չարաշահումների և իրենց գրագրության անխաթարության հետ կապված օգտատերերի անհանգստությունը: «Մենք մանրակրկիտ քննարկել ենք այդ խնդիրը, բայց կարծում ենք, որ թվային տարածքում իրենց հետքերի նկատմամբ հսկողության առավելությունն ավելի կարևոր է»,-գրել է Դուրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ