fbpx
Սպորտ

Տեո Էրնանդեսը հույս է հայտնել, որ պատմություն է կերտելու Միլանի հետ

Երեկ 21-ամյա ֆուտբոլիստ Տեո Էրնանդեսը պայմանագիր կնքեց «Միլանի» հետ։

Նա կիսվել է իր տպավորություններով, ում խոսքերը փոխանցում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Իսկապես ուրախ եմ «Միլան» տեղափոխվելու համար: Հույս ունեմ՝ կկարողանամ պատմություն կերտել այս ակումբի հետ: Կներդնեմ բոլոր ուժերս հանուն թիմի հաջողության:

«Միլանը» փառահեղ ակումբ է, այդ է պատճառը, որ որոշել եմ գալ այստեղ: Ցանկանում եմ բարձունքներ գրավել ու «Միլանի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում: Ցանկանում եմ հայտնել՝ այստեղ եմ, որպեսզի պատմություն կերտեմ ու չխնայեմ ինձ հանուն հաջողության: Երջանիկ եմ այստեղ գտնվելու համար», – ասել է Էրնանդեսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ