fbpx
Սպորտ

Տեր-Սահակյանը 1,5 միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում տեղի ունեցավ 7-րդ տուրը:

Տուրի կենտրոնական պարտիայում Սամվել Տեր-Սահակյանը առավելության հասավ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ: Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ, Հայկ Մարտիրոսյանը միավորը բաժանեց Մամիկոն Ղարիբյանի հետ պարտիայում: Զավեն Անդրիասյանը հաղթանակ տոնեց Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, իսկ Արման Միքայելյանը ուժեղ գտնվեց Արամ Հակոբյանից:

7-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը 4-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ