Վարշավայում ընթացքի մեջ է արագ շախմատի Աշխարհի առաջնությունը, որին նաև մի շարք հայ շախմատիստներ են մասնակցում։
Առաջին մրցումային օրը կայացել է 5 տուր, որոնց արդյունքում հայ շախմատիստների ցանկում լավագույն արդյունքը ցույց է տվել Տիգրան Պետրոսյանը՝ 4 միավորով կիսելով 4-ից 16-րդ տեղերը։
Նշենք, որ ուշագրավ խաղ է գրանցվել առաջնության 2-րդ տուրում․ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։ Նշենք, որ Տեր-Սահակյանը 5 տուրերի արդյունքում վաստակել է 2 միավոր։